
Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը կարծում է, որ Եվրոպան սուրբծննդյան տոների ընթացքում կարող է բախվել ահաբեկչական հարձակումների մեծ ռիսկի՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտության պատճառով, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:
«Առաջիկա տոնական սեզոնի հետ կապված ահաբեկչական հարձակումների մեծ վտանգ կա», -գործակալությունը մեջբերում է Յոհանսոնի խոսքը:
Նրա խոսքով ՝ Եվրահանձնաժողովը նաև լրացուցիչ 30 մլն եվրո կհատկացնի ԵՄ անդամ երկրների խոցելի շրջաններում անվտանգության ամրապնդման համար: