Եվրամիության (ԵՄ) երկրները պետք է ավելացնեն իրենց ռազմական ծախսերը. Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Դիվանագետը հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է ավելի շատ ծախսեն պաշտպանության վրա՝ չնայած նրան, որ ԵՄ-ն ռազմական միավորում չէ։ «Խոսքը ոչ թե եվրոպական բանակ ստեղծելու, այլ՝ եվրոպական ուժերն ավելի համագործակցող, միասին աշխատելու ավելի ընդունակ դարձնելու մասին է»,- հայտարարել է Բորելը:
Բացի այդ, Բորելը նշել է, որ ԵՄ-ի ընդլայնումը միավորման ներքին ընթացակարգերի վերանայում կպահանջի։ «Մենք հասել ենք անդամների թվի սահմանագծին, որոնք կարող են գործել նույն տրամաբանությամբ»,- հավելել է եվրոպացի դիվանագետը։ Նա նաեւ հայտարարել է, որ Եվրոպան այժմ աշխատուժի պակաս է զգում։