ԵՄ-ում առաջարկել են չեղարկել անվիզա ռեժիմը Վր...

Եվրամիությունում առաջարկել են չեղարկել անվիզա ռեժիմը Վրաստանի հետ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման պատճառով, գրել է Financial Times-ը։

Ռեժիմի չեղարկման մասին, որը գործում է 2017 թվականից, առաջարկել են Էստոնիան, Նիդեռլանդները, Չեխիան եւ Շվեդիան։ Նախաձեռնության հեղինակները նաեւ առաջարկել են հասցեական պատժամիջոցներ մտցնել Թբիլիսիի դեմ եւ սառեցնել ԵՄ հիմնադրամների միջոցները։

Վրաստանի կառավարող կուսակցությունում հայտնել են, որ «ստվերային ուժերը» աշխատում են երկրի ներքին կայունության խափանման ուղղությամբ, խոսքը մասոնների եւ պատերազմի գլոբալ կուսակցության մասին է։

Անցած շաբաթ Վրաստանի նախագահը հրաժարվեց ստորագրել օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքը՝ այն անվանելով խոչընդոտ Վրաստանի «եվրոպական» ճանապարհին։ Փաստաթուղթը բողոքներ է առաջացրել երկրում, ԵՄ-ում այն անվանել են Վրաստանը ԵՄ-ում չընդգրկելու պատճառ։