ԵՄ պատժամիջոցները տարածվել են նաև Թուրքիայում...

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները տարածվել են նաև Թուրքիայում գտնվող Ադրբեջանի պետական ​​STAR նավթավերամշակման գործարանի վրա։

Նավթամշակման գործարանից ներմուծումն արգելված է ԵՄ 18-րդ պատժամիջոցների փաթեթի համաձայն, որն արգելում է ռուսական հում նավթից պատրաստված նավթամթերքի ներմուծումը, եթե դրանք վերամշակվում են երրորդ երկրներում։

ԵՄ արտաքին գործերի խոսնակ Անիտա Հիփերը OC Media-ին հաստատել է, որ պատժամիջոցների է ենթարկվել նաև STAR-ը, որը Ադրբեջանի կառավարության և պետական ​​նավթային SOCAR ընկերության համատեղ սեփականություն է կազմում։

Նա ընդգծել է, որ նպատակը Ռուսաստանին նավթային եկամուտներից զրկելն է։

«Սա նպատակ ունի կանխել ռուսական հում նավթի` որևէ ձևով ԵՄ շուկա հասնելը», - հավելել է ԵՄ պաշտոնյան։

Սա կարող է նշանակել STAR-ի դերի ավարտը եվրոպական գնորդներին ռուսական նավթ մատակարարելու գործում։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանին հաճախ մեղադրել են ռուսական բրածո վառելիքը իր ենթակառուցվածքների միջոցով «վերավաճառելու» մեջ։