ԵՄ-ն ողջունում է Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկր...

Եվրամիությունը դրական է արձագանքել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպմանը և հայտարարել իր պատրաստակամության մասին՝ ամբողջությամբ մասնակցելու առաջիկա քայլերին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ միասին:

«ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպումից հետո, ներառյալ առաջարկները հրադադարի մասին, հումանիտար ջանքերը, հետախուզության փոխանակման վերսկսումը և ԱՄՆ-ի աջակցությունը», – ասել է ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:

Նա նշել է, որ Եվրամիության նպատակն է աջակցել Ուկրաինային համապարփակ, արդար և կայուն խաղաղության հասնելու գործում՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա:

«Հրադադարի առաջարկը, եթե ընդունվի Ռուսաստանի կողմից, կարող է կարևոր քայլ լինել այս ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

Կալլասը նաև ողջունել է Սաուդյան Արաբիայի դերը այս քննարկումները ղեկավարելու գործում: