ԵՄ-ն ողջունում է լրացուցիչ մաքսատուրքեր սահմա...

ԵՄ-ի երկրների ղեկավարները դրականորեն են արձագանքել մաքսատուրքերի սահմանումը չեղարկելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը:

«Ես ուրախ եմ, որ սկսվել է դեպի ապաէսկալացում տանող ուղին և որ (...) ներմուծման մաքսատուրքերն օրակարգից հանվել են», - Նիդեռլանդների վարչապետ Դիկ Շուֆը գրել է X սոցցանցում։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նույնպես ողջունել է այդ նորությունը։ «Կարևոր է շարունակել զարգացնել երկխոսությունը դաշնակից երկրների միջև», - ընդգծել է նա։

Իր հերթին, Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը Թրամփի հայտարարությունը որակել է «լավ նորություն» և նշել, որ բոլոր շահագրգիռ կողմերն այժմ պետք է նվազեցնեն լարվածությունը և կենտրոնանան տնտեսության վրա։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը CNN-ի հետ զրույցում հայտարարել է, որ կողմերը հասել են ապաէսկալացման, բայց «դա դեռ վերջը չէ»։

Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը նույնպես ողջունել է այն փաստը, որ «նախագահ Թրամփը բացառել է Գրենլանդիան ուժով գրավելու հնարավորությունը և կասեցրել Եվրոպայի հետ առևտրային պատերազմը»։

«Լավ տարբերակ կլիներ ելք գտնել և ՆԱՏՕ-ի օգնությամբ Արկտիկայում անվտանգությունը բարելավելու գործընթաց սկսել։ Վատ տարբերակ կլիներ մաքսատուրքերի պատերազմը շարունակելը, իսկ վատագույն տարբերակը՝ ռազմական միջամտությունը», - նշել է նա՝ ողջունելով այն փաստը, որ «նախագահ Թրամփը բացառել է Գրենլանդիան ուժով գրավելու հնարավորությունը և կասեցրել Եվրոպայի հետ առևտրային պատերազմը»։

«Այժմ եկեք նստենք և պարզենք, թե ինչպես կարող ենք լուծել Արկտիկայում Ամերիկայի անվտանգության խնդիրները՝ դրա հետ մեկտեղ պահպանելով Դանիայի թագավորության կարմիր գծերը», - նշել է նա։