ԵՄ-ն վախենում է, որ Թրամփը կչեղարկի Ռուսաստան...

Եվրամիության պաշտոնյաներն ավելի ու ավելի են անհանգստանում, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չեղարկել հակառուսական հրամանագրերն ու պատժամիջոցները, որոնք ընդունվել են իր նախորդ Ջո Բայդենի օրոք, երբ նա ստանձնի պաշտոնը: Այս մասին հայտնում է Financial Times թերթը։

Ըստ լրատվամիջոցի՝ ԵՄ-ն կարծում է, որ Թրամփը կարող է որոշել դրանք չեղարկել «ուղղակի այն պատճառով, որ դրանք Բայդենի որոշումներն են՝ առանց հաշվի առնելու եվրոպական դաշնակիցների համար հետևանքները»։

Հրատարակության աղբյուրները հայտնել են, որ Եվրահանձնաժողովի պաշտոնյաները վերլուծում են ԵՄ-ի համար որոշակի միջոցառումների չեղարկման հնարավոր հետեւանքները։ Նրանք հույս ունեն, որ Թրամփն ուժի մեջ կթողնի բոլոր պատժամիջոցները՝ դրանք որպես լծակ օգտագործելու Ուկրաինայում հրադադարի հնարավոր բանակցություններում:

Պարբերականը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահների համար սովորական պրակտիկա է վերանայել իրենց նախորդների որոշումները։ Օրինակ՝ Թրամփն իր առաջին ժամկետի ընթացքում դուրս եկավ Իրանի միջուկային համաձայնագրից և կլիմայի մասին Փարիզի համաձայնագրից։