ԵՄ-ն Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի օգնության...

Եվրամիությունը պատրաստվում է Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթ առաջարկելերեքշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Ըստ նրանց՝ նախագիծը կարող է փոփոխությունների ենթարկվել մինչև հրապարակայնացումը։

Գործակալությունը հայտնում էոր Եվրահանձնաժողովն ակնկալում է օգնություն առաջարկել Ուկրաինային դրամաշնորհներիարտոնյալ վարկերի և երաշխիքների տեսքով։ Փաթեթը ֆինանսավորվելու է ԵՄ անդամ երկրների կողմիցայլ ոչ թե շուկայական վարկերով։ Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ծրագիրը կիրականացվի ԵՄ-ի 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի վերանայման շրջանակներում։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ միջոցները կվճարվեն պայմանով, որ Ուկրաինան բարեփոխումներ կիրականացնի՝ ուղղված օրենքի գերակայության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին։