![ԵՄ-ն շուտով կկարողանա F-16-ներ մատակարարել Ու...](/imgs/posts/medium/2023/05/fed0cd2.jpeg)
Եվրամիությունը ողջունում է Յոթնյակի որոշումը՝ նախապատրաստվելով Ուկրաինա F-16 կործանիչներ ուղարկելուն և ակնկալում է, որ «շուտով կկարողանա դրանք մատակարարել»։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես։
«Սա շատ լավ գաղափար է, սա հիանալի քայլ է G7-ի կողմից՝ վերջապես սկսել կործանիչների մատակարարման նախապատրաստական աշխատանքերը: Օդաչուների վերապատրաստումն արդեն սկսվել է. սա առաջին բանն է, որ պետք է արվի, և ես իսկապես հուսով եմ, որ մենք շուտով կկարողանանք այդ տեսակի զենք մատակարարել Ուկրաինային»,- ասել է նա։