ԵՄ-ն շարունակում է նպաստել Հարավային Կովկասու...

Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը դրական է անվանել երկուշաբթի Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած մտքերի փոխանակումը։

«Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ մտքերի փոխանակումը դրական էր։ Ողջունեցի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված եռակողմ հանդիպումների վերսկսումը, մենք քննարկեցինք դրա արդյունքներն ու հետագա քայլերը, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցինք ԵՄ-ի եւ Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ»,- երեքշաբթի Թվիթերում գրել է Բորելը։

ԵՄ-ն շարունակում է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղության եւ անվտանգության ապահովմանը, հավելել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։