ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ժողովրդա...

ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը։ 

«Կարծիքների հրաշալի փոխանակում ունեցա Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳ նախարարների հետ՝ քննարկելով ԵՄ-Հայաստան հարաբերությունների և  Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կոնկրետ ուղիներով ավելի ամրապնդելու հարցերը։ 

Մենք նաև վերահաստատել ենք ԵՄ-ի լիակատար աջակցությունը խաղաղության գործընթացին և հանձնառությունը՝ ավելի աջակցելու նորմալացման գործընթացին»,- գրել է Բորելը X-ի իր էջում։