ԵՄ-ն պլանավորում է կրկնակի ավելացնել Գրենլանդիայի համար ծախսերը՝ այդ նպատակների համար 2028 թվականից սկսած 7-ամյա ժամանակահատվածում հատկացնելով 530 միլիոն եվրո: Այս մասին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Մեր բյուջեի (2028-2034 թթ.) նախագծում մենք կրկնապատկել ենք մեր ֆինանսավորումը՝ այն հասցնելով մոտավորապես 530 միլիոն եվրոյի, ինչը ցույց է տալիս մեր հանձնառությունը գործընկերությանը և Արկտիկայի անվտանգության կարևորությունը», -ասել է ֆոն դեր Լայենը:
Հրատարակությունը նշում է, որ Վաշինգտոնը «գրենլանդացիներին համոզելու համար» պատրաստ է ծախսել մինչև վեց միլիարդ դոլար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին խոսել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկության մասին: Նա ևս մեկ անգամ կրկնել է, որ կղզու շուրջ չինական և ռուսական նավեր են: Թրամփը հայտարարել է, որ խոսքը Գրենլանդիայի կարճաժամկետ վարձակալության մասին չէ, այլ դանիական տարածքը ձեռք բերելու: Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն դա չանի, ապա Ռուսաստանը կամ Չինաստանը դա կանեն:
Գրենլանդիան Դանիայի կազմի մեջ է մտնում ինքնավար տարածքի իրավունքներով։ 1951 թվականին Վաշինգտոնը և Կոպենհագենն, ի լրումն ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակցային պարտավորությունների, ստորագրել են Գրենլանդիայի պաշտպանության մասին պայմանագիր։ Համաձայն դրա՝ Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել պաշտպանել կղզին հնարավոր ագրեսիայից:



