![ԵՄ-ն պատիժ կմշակի այն երկրների համար, որոնք կ...](/imgs/posts/medium/2023/05/9c599e6.jpeg)
ԵՄ-ն քննարկում է սահմանափակումների նոր մեխանիզմի ներդրումը այն երկրների նկատմամբ, որոնք բավարար միջոցներ չեն ձեռնարկում, որպեսզի Մոսկվան չկարողանա շրջանցել արեւմտյան պատժամիջոցները, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նշվում է, որ ԵՄ-ն առաջինը կզբաղվի նրանցով, ովքեր չեն կարողանա բացատրել հիմնական ապրանքների կամ տեխնոլոգիաների առեւտրի աճը։ Աղբյուրների խոսքով՝ ԵՄ նոր պատժամիջոցային գործիքի գլխավոր նպատակն է երկրներին զերծ պահել Ռուսաստանի օգնությունից եւ փակել առեւտրային ուղիները, որոնցից կարող է օգտվել Մոսկվան:
Բացի այդ, ԵՄ-ն նախատեսում է ընդլայնել գոյություն ունեցող միջոցառումների շրջանակը, որոնք ուղղված են արտահանման վերահսկմանը, ինչպես նաեւ արգելել մի շարք ապրանքների տարանցումը ՌԴ տարածքով: