ԵՄ-ն նախատեսում է սառեցնել ԱՄՆ-ի հետ առևտրայի...

Եվրամիությունը ծրագրում է սառեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքի վավերացման գործընթացը, հայտնում է Bloomberg գործակալությունը:

ԱՄՆ Գերագույն դատարանն անցած ուրբաթ ճանաչել է, որ «Արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներմուծման մաքսատուրքեր էր սահմանել, թույլ չի տալիս նրան դա անել: Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ նման մաքսատուրքեր սահմանելու բացառիկ լիազորություններն ունի Կոնգրեսը:

«Եվրոպական միությունը պատրաստ է սառեցնել ԱՄՆ-ի հետ իր առևտրային համաձայնագրի վավերացման գործընթացը և Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում է ավելի մանրամասն տեղեկատվություն տրամադրել մաքսատուրքերի նոր ծրագրի վերաբերյալ», - ասված է գործակալության նյութում:

Այսպես, Եվրախորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը հայտարարում են, որ երկուշաբթի օրը կդադարեցնեն առևտրային համաձայնագրի հաստատմանն ուղղված օրենսդրական աշխատանքը, ընդգծում է Bloomberg-ը: