Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու անհնարինության մասին գրառմանը: Թվիթերյան իր միկրոբլոգում նա հրապարակել է Կարմիր խաչի հայտարարությունը եւ գրել.
«ԿԽՄԿ-ն հսկայական աշխատանք է կատարում գետնի վրա շատ դժվար հանգամանքներում: Կարևոր է, որ նրանք կարողանան ազատ գործել։ ԵՄ-ն լրջորեն է վերաբերվում նրանց զգուշացումներին»։



