ԵՄ արտգործնախարար Ժոզեպ Բորելը Եվրամիության արտգործնախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կայացած նիստից հետո իր թվիթերյան էջում գրել է Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու որոշման մասին։
«ԵՄ-ն լիովին հավատարիմ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը:
Մենք 40 հոգուց բաղկացած դիտորդական կարողություն ենք տեղակայում հայ - ադրբեջանական սահմանի երկայնքով՝ ամրապնդելու վստահությունը մի անկայուն իրավիճակում, երբ մարդկային կյանքերը վտանգի տակ են»,- նշել է նա։



