ԵՄ-ն Հորմուզի նեղուցում գործողություն կսկսի մ...

Հորմուզի նեղուցի ապաշրջափակման եվրոպական կոալիցիան պատրաստ է սկսել նավագնացության անվտանգության ապահովման գործողությունը, որը նա կիրականացնի միայն չորս հիմնական պայմանների կատարման դեպքում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է «Repubblica» թերթը։

Նշվում է, որ առաքելությունը կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև կայուն հրադադար հաստատվի։

«Առաքելության մեկնարկի համար չորս պայման է անհրաժեշտ։ Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն երաշխավորելու ուղղությամբ։ Այս համատեքստում հիմնական գործընկերների՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի միջև շփումները երեկվանից ակտիվացել են, իսկ ականազերծիչ ու ռազմական հածանավերն արդեն իսկ ուղղություն են վերցրել դեպի Պարսից ծոց»,- նշված է հոդվածում։