Եվրամիությունը մեկ տարով՝ մինչև 2027 թվականի փետրվարի 24-ը, երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Դրանք սահմանվել էին Ուկրաինայում լայնածավալ ներխուժման սկսվելուց և Ղրիմի ու Ուկրաինայի այլ տարածքների բռնակցումից հետո։
Միացյալ Նահանգները նախկինում նմանատիպ ձևով երկարաձգել էր պատժամիջոցները։ Կրեմլն այն ժամանակ Դոնալդ Թրամփի որոշումն անվանել էր «ավտոմատ»։



