Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Շնորհակալություն դեսպան Աննա Աղաջանյանին (Բելգիայում Հայաստանին դեսպան, ԵՄ-ում Հայաստանի առաքելության ղեկավար) CEPA-ի երկրորդ տարեդարձի տոնակատարությունը հյուընկալելու համար։
ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը և խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը։ Մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին կայուն, համապարփակ ու արդար խաղաղության հասնելու գործում»,- գրել է Կլաարը։