ԵՄ բոլոր 27 երկրները հաստատել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը, որոնք կսկսվեն հունիսի 25-ին։ Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Կայքը հայտնում է, որ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը համաձայնեցվել է ԵՄ ֆինանսների նախարարների կողմից Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ՝ դրանով իսկ հաստատելով ԵՄ երկրների դեսպանների ձեռք բերած պայմանավորվածությունները։