ԵՄ-ն Չինաստանի հետ առևտրային բանակցություններ...

Եվրամիության ղեկավարները պատրաստվում են «կոշտ բանակցություններ» վարել Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ, որը պետք է կայանա առևտրային լարվածության և Ուկրաինայի հակամարտության ֆոնին Պեկինում կայանալիք ԵՄ-Չինաստան գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը։

Ինչպես հայտարարել է Եվրոպական միության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը՝ ԵՄ-ն մտահոգված է Չինաստանի արդյունաբերական մենաշնորհով, առևտրային անհավասարակշռությամբ և «տնտեսական հարկադրանքի կիրառման պրակտիկայով», ինչպես նաև Հյուսիսայի Կորեայի գերակայությամբ կարևոր հումքային ռեսուրսների, քիմիական արտադրանքի և սպառողական անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում։ «Առևտուրը և անվտանգությունը փոխկապակցված են», — շեշտել է Կալլասը։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան, անդրադառնալով «գագաթնաժողովի հնարավոր արդյունքներին», նշել է, որ բարդ հարցերի շուրջ կողմերի քննարկման փաստն ինքնին ձեռքբերում է։ «Չինաստանում ամենաբարձր մակարդակով բաց փոխանակումը [մտքերի] լավ արդյունք է», - ընդգծել է հրատարակության զրուցակիցը։ Financial Times-ը հիշեցրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում «առևտրային շահերի պաշտպանության» շրջանակներում՝ Բրյուսելը 25 հետաքննություն է նախաձեռնել չինական արտադրանքի նկատմամբ, ինչը գրեթե չորս անգամ ավելի շատ է, քան մեկ տարի առաջ։

Պեկինի համալսարանի Գլոբալ համագործակցության և փոխըմբռնման ինստիտուտի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Վան Դունի կարծիքով՝ կողմերը, չնայած հակասություններին, կարող են առաջընթացի հասնել երեք ուղղություններով՝ մատակարարման կայուն շղթաների ապահովում, Առևտրի համաշխարհային կազմակերպության բարեփոխում և կլիմայի փոփոխության դեմ պայքար։