ԵՄ-ն Բելառուսում ընտրությունները ֆիկտիվ է անվ...

Եվրամիությունը Բելառուսում նախագահական ընտրությունները ֆիկտիվ է համարում։ ԵՄ-ն կշարունակի պատժամիջոցներ կիրառել երկրի իշխանությունների դեմ, ասվում է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարության մեջ։

«Բելառուսում այսօրվա կեղծ ընտրությունները ոչ ազատ էին, ոչ արդար: Բելառուսի ժողովուրդն արժանի է իրապես ասելու, թե ով է կառավարելու երկիրը»,- նշվում է այնտեղ։

Փաստաթղթում ընդգծվում է, որ «ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ին ընտրություններից ընդամենը 10 օր առաջ թույլ չտրվեց մուտք գործել ընտրական գործընթացի առանցքային փուլեր»:

«Սա հերթական վկայությունն է այս ընտրությունների նկատմամբ իսպառ անվստահության», – ավելացրել են հեղինակները: