Եվրամիությունն արդեն 134 միլիարդ եվրո է տրամադրել Ուկրաինային, այդ թվում՝ 50 միլիարդ եվրո զենքի համար և պատրաստ է շարունակել աջակցությունը Կիևին։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
«Մենք արդեն Ուկրաինային ենք տրամադրել, ընդհանուր առմամբ, 134 միլիարդ եվրո, այդ թվում՝ 50 միլիարդ եվրո՝ զենքի համար: Մինչև հունվարի վերջ ԵՄ-ի կողմից վերապատրաստված ուկրաինացի զինվորականների թիվը կհասնի 75 000-ի», - նրա խոսքերն է մեջբերում «Ուկրաինսկայա պռավդա» պարբերականը։
Կալասը նաև վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում՝ ԵՄ-ի կողմից անհրաժեշտ աջակցության դեպքում։
Կայա Կալասի խոսքով՝ Բրյուսելը պատրաստ է Կիևին աջակցել նույնիսկ միայնակ՝ առանց ԱՄՆ-ի։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը հավելել է, որ ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի վրա։