ԵՄ-ն անհամբեր սպասում է Բրյուսելում Հայաստանի...

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսության» մասին։

«Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի իրական երկխոսությունը պետք է սկսվի բռնությանը այլընտրանք ներկայացնելու, անհրաժեշտ վստահությունը ամրապնդելու և արժանապավությունն ապահովելու նպատակով։ Եվրամիությունը անհամբեր սպասում է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը»,- իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Կլարը։

Կլարը նաև որոշել է իր զգացողություններն արտահայտել Արցախի գազամատակարարման դադարեցման առիթով։

«Օրը, որ սկսվել էր խոստումով, կրկին ավարտվեց հիասթափությամբ։ Ինչպես քանիցս կրկնել է Եվրամիությունը, խիստ կարևոր է, որպեսզի էներգակիրների մատակարարումը, ինչպես նաև Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների տեղաշարժը վերականգնվեն առանց սահմանափակումների»,- գրել է նա։

Հատկանշական է, որ այս անգամ իր գրառման մեջ Կլարն օգտագործել է «Ստեփանակերտ/Խանքենդի» անվանումը և ոչ թե «Խանքենդի/Ստեփանակերտ», ինչպես արել էր առավոտյան։