
Եվրոպական միությունը հայտարարել է Լաթաքիայի հյուսիսային շրջաններում մոլեգնող հրդեհների դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար «Կոպեռնիկոս» համակարգի ակտիվացման մասին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։
«Սիրիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ տեղահանվել են, խաթարվել են կենսականորեն կարևոր ծառայությունները և զգալի վնաս է հասցվել գյուղական համայնքներին՝ բարդ մարդասիրական իրավիճակի պայմաններում», - նշել է հավասարության, պատրաստվածության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լաբիբը X-ի միկրոբլոգում։
Նա հավելել է, որ ԵՄ-ն ակտիվացրել է «Կոպեռնիկոս» համակարգը՝ արբանյակային պատկերներով տեղական արձագանքման ջանքերին աջակցելու համար։
Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ափամերձ ծառայությունից հայտել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող թիմերը զգալի առաջընթաց են գրանցում Լաթաքիայի հյուսիսային շրջաններում յոթ օր մոլեգնող հրդեհների դեմ պայքարում՝ նվազեցնելով այրվող տարածքների թիվը։
Դամասկոսում ԵՄ գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Ունմախտը հուլիսի 8-ին ընդգծել է ԵՄ պատրաստակամությունը՝ օգնություն ցուցաբերելու և աջակցելու Սիրիայի ափամերձ շրջաններում հրդեհաշիջման աշխատանքներին։
Ավելի վաղ Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռաիդ աս-Սալեհը հայտարարել էր, որ դիմել են Եվրամիությանը՝ խնդրելով աջակցել Լաթաքիայի գյուղական վայրերում հրդեհների մարման գործում: