ԵՄ-ն 113 միլիոն եվրո է հատկացրել Բալթյան երկր...

Եվրոհանձնաժողովը 113 մլն եվրո է հատկացրել Լեհաստանի և Մերձբալթյան երկրների էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության համար։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը։

Այս դրամական միջոցները կբաշխվեն չորս պետությունների միջև։ Ստացող կողմերը հայտնել են, որ այս գումարները կհամալրվեն նաև ազգային հատկացումներով։

Հատկացված միջոցներով կթողարկվեն էլեկտրակայանների պաշտպանության միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ճնշման համակարգեր։

Հունվարին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ կապված խմբավորումներն են մեղավոր 2025 թվականի դեկտեմբերի վերջին լեհական էներգետիկ օբյեկտների վրա կատարված կիբերհարձակման համար։