Չորս տարվա ընթացքում Ուկրաինային 50 միլիարդ եվրո տրամադրելու ԵՄ որոշումը չի հակասում Հունգարիայի դիրքորոշմանը՝ ի պաշտպանություն խաղաղության, ըստ որի՝ նա զենք չի մատակարարում ուկրաինական բանակին և առաջարկում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոհաղորդման եթերում։
Նրա խոսքով` այդ միջոցները ոչ թե սպառազինության վրա են ծախսվելու, այլ սնանկացած ուկրաինական պետության ապահովման համար, որպեսզի այն չփլուզվի։ Նա նշել է, որ, որոշ արևմտյան փորձագետների կարծիքով, «ուկրաինական տնտեսությունը միացված է արհեստական շնչառական սարքին»։
«Եթե Եվրամիությունը և Միացյալ Նահանգները չօգնեին, ապա Ուկրաինայում չէին լինի աշխատավարձեր, թոշակներ, գործող հաստատություններ, և խանութը պետք է փակվեր», - ասել է Օրբանը: