ԵՄ հայտարարությունը՝ Տեղ գյուղում տեղի ունեցա...
ԵՄ խոսնակի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպերի վերաբերյալ.
 
ԵՄ-ն ափսոսանք է հայտնում է զինված բախումների համար, որոնք  հայ-ադրբեջանական սահմանին Տեղի շրջանում, որոնք դարձել են  հայ և ադրբեջանցի մի քանի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու առիթ:
 
Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանի բացակայության դեպքում պետք է հարգել 1991թ.-ի սահմանըը, և  ուժերը հետ քաշվեն այս գծից անվտանգ հեռավորություններ՝ կանխելու նմանատիպ միջադեպերը:
 
Նախկին պարտավորությունները պետք է հարգվեն, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածը՝ կապված 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ:
ԵՄ-ն նաև կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները և շարունակում է պատրաստ լինել աջակցելու այս գործընթացին։
 
Մենք վերահաստատում ենք զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու մեր կոչերը։
ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ։