Հայաստան/Ադրբեջան. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը աճող լարվածության վերաբերյալ
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթների ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը. երկու երկրների միջազգային սահմանի երկայնքով ամեն օր արձանագրվում են կրակոցներ, ի լրումն Ղարաբաղի* հետ շփման գծում նմանատիպ միջադեպերի:
Հունիսի 15-ից սկսած Լաչինի միջանցքի գրեթե լիակատար արգելափակումը խիստ մտահոգիչ է։ Դա ուղղակիորեն սպառնում է տեղի բնակչության կենսապահովմանը և լուրջ մտավախություններ է առաջացնում պոտենցիալ հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Վերջին բարձր մակարդակի հանդիպումներից հետո ԵՄ-ն շարունակում է հայտնել պատրաստակամությունը՝ ամենաբարձր քաղաքական մակարդակում օգնելու թուլացնել այդ լարվածությունը և գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ:
*Լեռնային Ղարաբաղի փոխարեն օգտագործվել է Ղարաբաղ