ԵՄ երկրները ոչնչացրել են 4 մլրդ եվրո արժողութ...

Եվրամիության  երկրները ոչնչացրել են COVID-19-ի 4 միլիարդ եվրո արժողությամբ առնվազն 215 միլիոն դեղաչափ պատվաստանյութ՝ դրանց ավելցուկի պատճառով: Նման տվյալներ է հաղորդում POLITICO պարբերականը։

Ըստ POLITICO-ի վերլուծության՝ եվրոպական երկրները ստացել են պատվաստանյութի 1,5 միլիարդ դեղաչափ (Եվրոպայում յուրաքանչյուր անձի համար 3-ից ավելի)․ դրանցից շատերը հայտնվել են մայրցամաքի աղբավայրերում։

Պատվաստանյութերի զգալի քանակություն ձեռք է բերվել 2021 թվականին՝ համավարակի բուռն շրջանում, երբ Բրյուսելը  1,1 միլիարդ դեղաչափի մատակարարումների խոշոր պայմանագրեր կնքեց ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech-ի հետ:

Ինչպես ընդգծում է POLITICO-ն, «պատվաստանյութերի ավելցուկ չափաբաժինները երրորդ երկրներ փոխանցելու փորձերը խափանվել են պահանջարկի նվազման և լոգիստիկ խնդիրների պատճառով»:

Հրատարակությունը հիշեցնում է, որ հարցեր են ծագել այն բանից ի վեր, երբ The New York Times-ը հաղորդեց, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Pfizer-ի հետ պայմանագրի շուրջ բանակցություններ է վարել հաղորդագրությունների միջոցով։