
ԵՄ երկրները հաստատել են պաշտպանական նախագծերի ֆինանսավորման ծրագիրը 1,5 մլրդ եվրոյի չափով։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ մոտ 65 տոկոս բաղադրիչներ պետք է գնվեն ԵՄ-ում կամ գործընկեր երկրներում։ Բացառություններ նախատեսված են կրիտիկականորեն կարեւոր տեխնոլոգիաների համար։ Վերջնական հավանությունը սպասվում է երկուշաբթի։ «Համաձայնությունը ձեռք է բերվել՝ չնայած սահմանափակումների վերաբերյալ քննադատությանը։ Որոշ երկրներ բողոքել են, որ «գնիր եվրոպականը» կանոնները չափազանց խիստ են»։ Հիմնադրամը կլինի վերազինման ծրագրի առաջին փուլը։ Պաշտոնյաները գումարն անվանում են «չափավոր», բայց չեն բացառում լրացուցիչ ֆինանսավորումը։