ԵՄ երկրները չեն համաձայնեցրել ՌԴ-ի դեմ պատժամ...

ԵՄ երկրների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթի շուրջ, հայտնում է Ռոյթերսը՝ հղում անելով ԵՄ դիվանագետներին:

«ԵՄ բանագնացները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայացուցիչները կարող են հանդիպում անցկացնել նաև շաբաթվա վերջին՝ շարունակելու պատժամիջոցների քննարկումը ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ կայանալիք միջոցառմանն ընդառաջ: