
ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հունիսի 17-ին տեսակապով ոչ պաշտոնական նիստ կանցկացնեն Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը քննարկելու համար՝ կապված Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հետ: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Անուար ալ Անունին՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ներկայացուցիչը։
«Նկատի ունենալով Մերձավոր Արևելքում իրադրության լրջությունը՝ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վաղն արտաքին գործերի նախարարների հետ խորհրդակցություն է պլանավորել տեսակոնֆերանսի ձևաչափով։ Սա թույլ կտա կարծիքներ փոխանակել, միաժամանակ համակարգել դիվանագիտական գործողությունները Թեհրանի և Թել Ավիվի նկատմամբ և քննարկել, թե ինչպես գործել», - մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը կողմ է հանդես գալիս ապաէսկալացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և կշարունակի դիվանագիտական միջոցներով հնարավոր ամեն ինչ անել լարվածությունը նվազեցնելու և Իրանի միջուկային ծրագրի լուծումը գտնելու համար։
«Դրան կարելի է հասնել միայն բանակցությունների ճանապարհով», - նշել է ալ Անունին։