ԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության են...

ԵՄ էներգետիկայի նախարարները համաձայնության են եկել գազի գնի՝ Մվտ/ժ-ի դիմաց 275 եվրոյի մակարդակի սահմանափակման շուրջ քննարկումների ժամանակ, փոխանցում է Reuters-ը։

Երկարատեւ տարաձայնությունները հետաձգել են սուր էներգետիկ ճգնաժամը մեղմելու այլ միջոցառումներ, ինչպիսիք են ԵՄ-ում գազի համատեղ գնումների մեկնարկը եւ վերականգնվող էներգիայի թույլտվությունների գործընթացի արագացումը:  

Դիվանագետները հայտարարել են, որ ԵՄ 27 երկրներ սկզբունքորեն համաձայնել են այդ երկու առաջարկներին, սակայն հետաձգել են պաշտոնական հավանությունը մինչեւ հաջորդ հանդիպումը, որը նշանակված է դեկտեմբերի 13-ին:

Բելգիայի էներգետիկայի նախարար Թիննե Վան դեր Սթրեթենը հայտարարել է, որ
«տեքստը, որը գտնվում է սեղանին, բավարար չէ, դրանում հստակ չի ասվում, թե արդյոք  կազդի այն գների վրա»։

Հունաստանի էներգետիկայի նախարար Կոնստանտինոս Սկրեկասն ասել է, որ 150-200 եվրո/ՄՎտժ սահմանը իրատեսական կլիներ: «Դա կարող է օգնել մեզ իջեցնել գազի գները եւ, հետեւաբար, իջեցնել էլեկտրաէներգիայի գները, ինչը մեծ խնդիր է Եվրոպայում այս ձմռանը»,-ասել է նա։

Մալթան նույնպես դժգոհ է առաջարկվող շեմից։ Էներգետիկայի նախարար Միրիամ Դալլին ասել է, որ մեխանիզմը գործարկելու համար անհրաժեշտ խիստ պայմանները դա «գրեթե անհնար են դարձնում»։

Եմ 15 երկրներ ցանկանում են սահմանել գազի գնի շեմ՝  էներգակիրների ծախսերը զսպելու համար։