ԵՄ դիտորդներն իրենք են ասել, որ հեռադիտակով ե...

ԵՄ դիտորդները ասում էին, որ եթե տարվա ինչ–որ ժամանակահատվածում հարձակում չլինի Հայաստանի վրա, դա իրենց հաղթանակն է. իրենց ներկայությամբ աշնանն էլ եղավ հարձակում, էսկալացիա և ՀՀ սուվերեն տարածքից բռնազավթումներ, նույնը եղավ նաև գարնանը։

Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը` անդրադառնալով Սոթքում ադրբեջանական այսօրվա ագրեսիային և ԵՄ դիտորդների լռությանը։

«Դիտորդներն իրենք են ասել, որ հեռադիտակով են և ոչինչ անել չեն կարող»,–ասում է պատգամավորը։