Եվրոպական միության բարձրաստիճան դիվանագետները փետրվարի 23-ին Բրյուսելում հանդիպելու են Խաղաղության խորհրդի տնօրենի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Նիկոլայ Մլադենովը՝ նախկին բուլղարացի քաղաքական գործիչ և ՄԱԿ-ի դիվանագետ, որին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընտրել է Խաղաղության խորհուրդը կառավարելու համար, կհանդիպի ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասի և 27 երկրների արտաքին գործերի նախարարների հետ։ ԵՄ դիվանագետները նաև կքննարկեն Ուկրաինայում պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների հարցը։



