ԵՄ բանակները բավարարում են ՆԱՏՕ-ի պահանջների...

Եվրոպական երկրների բանակները միայն 50 տոկոսով են համապատասխանում ՆԱՏՕ-ի առաջադրած պահանջներին։ Այս մասին հայտնել է ԵՄ պաշտպանության հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը՝ հարցազրույցում Euractiv պորտալին։

Պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսի խոսքերով՝ եվրոպական բանակները «ունեն ընդամենը 50%-ը նրանից, ինչ անհրաժեշտ է ունենալ ՆԱՏՕ-ի նպատակներին համապատասխանելու համար»։ Ինչպես նշում է Euractiv-ը, Եվրահանձնաժողովը ներկայումս մշակում է ռազմական ծախսերն ավելացնելու ծրագրեր։ Միաժամանակ, ԵՄ երկրներին խրախուսվում են ակտիվորեն օգտվել SAFE պլանի շրջանակներում նախատեսված վարկերից, որը նախատեսում է 150 միլիարդ եվրոյի վարկային գիծ՝ զենքի գնումների համար։

Պաշտպանության հարցերով եվրահանձնակատարը նաև հայտարարել է, որ աշնանը Եվրահանձնաժողովը նախատեսում է սկսել Եվրոպական պաշտպանական միության նախագծի իրականացումը, որին կմիանան Մեծ Բրիտանիան, Նորվեգիան և Ուկրաինան։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ ինքը կտեղեկացնի մասնակից երկրների ղեկավարներին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել մինչև 2030 թվականը՝ մարտունակությունը բարձրացնելու համար։