ԵՄ արտաքին գործերի նախարարներն արտակարգ տեսակ...

Եվրամիության  արտաքին գործերի նախարարությունների ղեկավարներն արտակարգ տեսակոնֆերանս են սկսել Ուկրաինայի խնդրի կարգավորման ծրագրի վերաբերյալ, որը նախագահում է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: 

Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Պաուլա Պինյոն:

«ԵՄ արտաքին գործերի նախարարներն Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունների վերաբերյալ տեսակոնֆերանս են սկսել, որը նախագահում է բարձր ներկայացուցիչ Կալասը», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ գործակալությունը։

Իսկ նոյեմբերի 25-ին Փարիզում կայացել է «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը, որի քննարկման հիմնական թեմաներից է եղել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագիրը։