ԵՄ արտակարգ գագաթնաժողովում քննադատել են «Խաղ...

ԵՄ գագաթնաժողովը կասկածներ է հայտնել ԱՄՆ-ի կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի»՝ ՄԱԿ-ի կանոնադրության հետ համատեղելիության վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան Գրենլանդիայի հարցով ԵՄ արտակարգ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում` ТАСС-ի փոխանցմամբ:

«Մենք հիմնավոր կասկածներ ունենք «Խաղաղության խորհրդի»՝ ՄԱԿ-ի սկզբունքներին և կանոնադրությանը համապատասխանության վերաբերյալ», - ընդգծել է Կոշտան:

Նա հայտնել է իր պատրաստակամությունը՝ շարունակել Միացյալ Նահանգների հետ աշխատանքը՝ Գազայում խաղաղություն հաստատելու համար՝ առանց այս կառույցին մասնակցելու։

Հիշեցնենք, որ երեկ Դավոսում տեղի է ունեցել  «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման պաշտոնական արարողությունը որին մասնակցել են 19 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: