ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին կ...

ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին կայունության գործոն է դարձել։ Այս մասին մարտի 15-ին Ազգային ժողովում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նիստում՝ կառավարությանծրագրի (2021-2026թթ.)  կատարման ընթացքի և 2023 թ.-ի արդյունքների հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով` ԵՄ-ն որպես ինստիտուտ առաջին անգամ է մասնակցում Հայաստանի անվտանգությանն առնչվող հարցերին։

«Կարևոր եմ համարում նշել, որ այս առաքելության տեղակայումից հետո սահմանին լարվածությունը զգալիորեն նվազել է։ Փաստորեն, ստացվում է, որ այս առաքելությունը սահմանին կայունության էական գործոն է դարձել»,- ասաց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Նա նաև նշեց. 2023 թվականին առաջին անգամ սկսվեց քաղաքական և պաշտպանական հարցերի շուրջ երկխոսությունը։ Երկու հանդիպում է կայացել Երևանում և Բրյուսելում, որոնցում համատեղ հայտարարություններ են ընդունվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ։