ԵՄ առաջնորդները Թրամփին կոչ են արել Ուկրաինայ...

ԵՄ երկրների ղեկավարները, բացառությամբ Հունգարիայի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են արել Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել «միայն զինադադարի կամ մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազեցնելու պայմաններում»։ Այս մասին ասվում է ԵՄ 27 երկրներից 26-ի ղեկավարների հայտարարության մեջ։

«Բովանդակային բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն զինադադարի կամ մարտական գործողությունների ինտենսիվության զգալի նվազեցման համատեքստում»,- ասվում է հայտարարության մեջ։ Այս արտահայտությունը բառացիորեն կրկնում է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասի կողմից նախկինում հրապարակայնորեն արտահայտած դիրքորոշումը՝ Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի համատեքստում, այսինքն՝ ԵՄ առաջնորդները պարզապես օգտագործել են եվրոպական դիվանագիտական ծառայության կողմից իրենց համար պատրաստված թեզը։

Հայտարարության վերջում, մանր տառերով, կա մի ծանոթագրություն, որ «Հունգարիան չի միացել այս հայտարարությանը»։