Վաղը Եվրամիության առաջնորդներն արտակարգ գագաթնաժողով կանցկացնեն՝ քննարկելու Իսրայելում և Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։
ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր ուղերձում հայտնել է. «Այս հակամարտությունն ունի բազմաթիվ հետևանքներ, այդ թվում ՝ մեզ համար Եվրոպական Միությունում»։
Ըստ նրա, պատերազմը կարող է «խորացնել լարվածությունը համայնքների միջև և խթանել ծայրահեղականությունը» Եվրոպայում։ Նա նշել է, թե «միգրացիայի և հարևան երկրներ մեծ թվով մարդկանց տեղափոխման լուրջ վտանգ կա»:



