Եվրամիության 27 երկրների մշտական ներկայացուցիչները հունվարի 24-ին կայացած նիստում հավանություն են տվել Վրաստանի դիվանագետների համար անայցագիր ռեժիմը դադարեցնելու որոշմանը երկրում, այսպես կոչված, դիվանագիտական հետընթացի պատճառով։ յդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Եվրամիության խորհրդում ԵՄ երկրներից մեկի պատվիրակության աղբյուրը։
«Այո, մշտական ներկայացուցիչներն այսօր առավոտյան համաձայնեցրել են Վրաստանի դիվանագիտական անձնագրերի համար անայցագիր ռեժիմի դադարեցման որոշումը», - ասել է նա։
Դիվանագետի խոսքով՝ այդ որոշումն այժմ պետք է պաշտոնապես հաստատվի ԵՄ խորհրդի կողմից, ինչը կարող է արվել հունվարի 27-ին 27 անդամ երկրների արտգործնախարարների նիստում։
Դեկտեմբերի 20-ին Եվրահանձնաժողովը պաշտոնապես առաջարկել է դադարեցնել անայցագիր ռեժիմը Վրաստանի պաշտոնյաների և դիվանագետների համար։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2024 թ. հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է ձայների 53,93%-ով և ստացել օրենսդիր մարմնում 150 մանդատից 89։ 5%-ի արգելքը հաղթահարել են նաև չորս ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք համարել են կեղծված, և բողոքի ցույցեր են անցկացրել: