Ելիսեյան պալատը հերքել է Մակրոնի հնարավոր հրա...

Ելիսեյան պալատը կտրականապես հերքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հնարավոր հրաժարականի մասին հաղորդագրությունները:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Մակրոնն իր քաղաքական գործընկերների հետ քննարկում է խորհրդարանի առաջիկա արտահերթ ընտրությունում աջերի հաղթանակի դեպքում պետության ղեկավարի պաշտոնից հրաժարականի հավանականությունը: