Նախագահական ընտրություններում առաջատար է Էկվադորի ներկայիս նախագահ Դանիել Նոբոան, սակայն դեռ չի հավաքել բավարար ձայներ առաջին փուլում հաղթելու համար։ Այս մասին են վկայում Ազգային ընտրական խորհրդի հրապարակած արդյունքները՝ արձանագրությունների 10,61 տոկոսի մշակումից հետո։
Ըստ այդ տվյալների՝ Նոբոայի օգտին քվեարկել է 47,02%-ը, իսկ նրա հիմնական մրցակից Լուիզա Գոնսալեսի օգտին՝ 41,14%-ը։ Հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը կամ առնվազն 40%-ը, բայց պայմանով, որ նա իր ամենամոտ մրցակցից առանձնանա առնվազն 10 տոկոսային կետով։
Եթե միտումը շարունակվի, ապա ապրիլի 13-ին երկրում կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ։
Նոբոան ընտրվել է արտահերթ նախագահական ընտրություններում 2023 թվականի հոկտեմբերին։



