Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպում է ունեցել պ...

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է պտուղ-բանջարեղեն և խաղող վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում արտադրվող ապրանքների գների բարձրացման և հայկական արտադրանքի մրցունակության խնդիրները։

Նախարարի տեղակալը ներկաներին տեղեկացրել է, որ հարցի համակողմանի ուսումնասիրումից հետո կքննարկվեն նաև Կառավարության կողմից ոլորտին աջակցելու հնարավոր գործիքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել առաջիկա մթերումների ընթացքում կանխատեսվող հնարավոր խնդիրների լուծումներին, ապրանքների ինքնարժեքի և լոգիստիկ հարցերին։