
Հուլիսի 9-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում նախարարի տեղեկալ Էդգար Զաքարյանի գլխավորությամբ կազմակերպվել է ոսկեգործության և ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում, որին մասնակցել է միջազգային Հայ ոսկերիչների ասոցիացիայի (AJA) ղեկավար կազմը և ոլորտային ավելի քան 30 ներկայացուցիչ։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
«Հանդիպման ընթացքում ներկայացվել են Ասոցիացիայի գործունեությունը, անդամագրվելու պայմաններն ու առավելությունները։
Կարևորվել է արտահանման խթանման նպատակով ոլորտային միջազգային ցուցահանդեսներին մասնակցությունը միասնական ազգային տաղավարով, որը ապահովվում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Արտահանման խթանման ծրագրի Օտարերկրյա պետությունում ցուցահանդեսների կազմակերպում և մասնակցություն աջակցության միջոցառման շրջանակներում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ձևաչափով խորացնել Պետություն-մասնավոր հատված համագործակցության թիրախային ուղիները՝ հարկային քաղաքականության և միջազգային նոր շուկաներ արտահանման համատեքստում»,- հայտնում են նախարարությունից։