Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հուլիսի 12-ին մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի մեկնարկին:
Ծրագիրը նախագծվել է ՀԲԸՄ-ի կողմից՝ Ստեղծարար Հայաստանի հետ համագործակցությամբ։
Նպատակն է Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորման խթանումը, մասնագետների կարողությունների հզորացումը և զարգացող ստեղծարար տնտեսությանն աջակցումը:
Միջոցառման ընթացքում Էկոնոմիկայի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ՀԲԸՄ-ի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ։



