Եկեղեցուն աջակցելուց հետո Սամվել Կարապետյանի...

Yerevan.Today-ի տեղեկություններով՝ գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրավական գործընթաց են պատրաստվում իրականացնել։

Այս պահին իրավապահները Սամվել Կարապետյանի՝ Երեւանում գտնվող տան մոտ են, փորձել են մուտք գործել՝ գործողություններ իրականացնելու, սակայն նրանց դա չի հաջողվել։

Նշենք, որ այս գործընթացքը սկսվեց այն բանից հետո, երբ Սամվել Կարապետյանը իր աջակցությունը հայտնեց եկեղեցուն։

Նշենք, որ այսօր Փաշինյանը իր էջում գրառում էր կատարել՝ այսպես ասած հրահանգ անելով իրավապահներին.

 «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։

Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ» ,- գրել էր Փաշինյանը