Եկեղեցում խնդիրներ կան, բայց դա ՀԱԵ-ի ներքին...

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը չի ժխտում, որ Հայ Առաքելական եկեղեցում խնդիրներ կան, սակայն դրանք համարում է եկեղեցու ներքին գործը:

Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում նշեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Չեմ կարող ժխտել, որ կան խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ, եթե եկեղեցու ներսում կան որոշ հոգևորականների հետ կապված խնդիրներ, պետք է իշխանությունները ներգործություն թույլ տան: Դա եկեղեցու ներքին գործն է»,- ասաց Դանիելյանը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025թ․ հունիսի 10-ին առաջարկել է ստեղծել համակարգող խորհուրդ, որը գործուն քայլեր կձեռնարկի կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ 

Ավելի վաղ ՀՀ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին և մի խումբ բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ հայտարարելով՝ եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն իսկապես խախտել է իր կուսակրոնության ուխտը և երեխա է ունեցել, նա չի կարողանա լինել Ամենայն Հայոց կաթողիկոս։   

Եկեղեցականներն էլ իրենց հերթին ՀՀ վարչապետին մեղադրում են հակաեկեղեցական արշավ սկսելու մեջ: